Թարգմանեք վեբ էջ Firefox-ով
Ինտերնետի լավագույն կողմերից մեկն այն է, որ մենք կարող ենք մուտք գործել ամբողջ աշխարհի բովանդակության��։ Անկախ նրանից, թե դա նորություններ են, բլոգներ, թե նույնիսկ ձեր վերջին տեխնոլոգիական սարքի ակնարկ, դուք կարող եք գտնել այդ ամենը թվացյալ անվերջանալի ցանցում։ Firefox-ի վերջին թարգմանչական գործառույթի շնորհիվ այս գործիքը անընդհատ կթարգմանի վեբ էջը իրական ժամանակում։
Մինչ մյուս դիտարկիչները հիմնված են ամպային ծառայությունների վրա, Firefox թարգմանություններ լեզվական մոդելները ներբեռնվում են օգտատիրոջ դիտարկում, և թարգմանությունները կատարվում են տեղում, ուստի Mozilla-ն չի գրանցում, թե ինչ վեբ էջեր եք թարգմանում։
Երբ դուք թարգմանում եք վեբ էջ, այն մնում է գաղտնի
Երբ ձեր թարգմանությունները մշակվում են տեղում, ձեր ընտրած սարքից որևէ տվյալ չի լքում ձեր սարքը և թարգմանության համար չի ապավինում ամպային ծառայություններին: Սա նշանակում է, որ Mozilla-ն չգիտի, թե որ վեբ էջը եք թարգմանում, և մեր թարգմանության գործառույթը առանձնացնում է այլ թարգմանչական գործիքներից:
Ի՞նչ լեզուներ են ներկայումս աջակցվում։
Ստորև բերված լեզուները ներկայումս աջակցվում են Firefox թարգմանություններ գործառույթի կողմից։
- عربي
- Azərbaycanca
- Български
- বাংলা
- Bosanski
- Català
- Čeština
- Dansk
- Deutsch
- Ελληνικά
- English
- Español
- Eesti keel
- Euskara
- فارسی
- suomi
- Français
- Galego
- ગુજરાતી
- עברית
- हिन्दी
- Hrvatski
- magyar
- Bahasa Indonesia
- íslenska
- Italiano
- 日本語
- ಕನ್ನಡ
- 한국어
- Lietuvių
- Latviešu
- മലയാളം
- Melayu
- Norsk bokmål
- Nederlands
- Polski
- Português
- Română
- Русский
- slovenčina
- Slovenščina
- Shqip
- Српски
- Svenska
- தமிழ்
- తెలుగు
- ไทย
- Türkçe
- Українська
- Tiếng Việt
- 中文 (简体)
- 正體中文 (繁體)
Եվ ավելի շատ լեզուներ են մշակման փուլում։
Firefox-ը խոսում է ձեր լեզվով
Firefox թարգմանություններ յուրահատկությունը Mozilla-ի կողմից ձեր համացանցը անհատականացված և ավելի գաղտնի պահելու մեկ այլ միջոց է: Mozilla-ն չի հետևում, թե որ վեբ էջերն եք թարգմանում: Աշխարհում միլիոնավոր օգտատերերի շնորհիվ Mozilla-ն ցանկանում է ապահովել, որ Firefox օգտագործողները սովորում, շփվում, կիսվում և տեղեկացված են մնում իրենց սեփական պայմաններով: Սկսեք ձեր նախընտրած լեզվով՝ ներբեռնելով Firefox-ը: