Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Քրիստոնեությունը Սիրիայում սկզբնավորվել է քրիստոնեության առաջացումից ի վեր։ Սիրիան՝ պատմական Ասորիքը, աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկն է, նկարագրվում է որպես «քրիստոնեության օրրան»:
Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների ավանդույթներում արմատներ գցելով՝ Սիրիան արագորեն դարձավ վաղ քրիստոնեության խոշոր կենտրոն և ծնունդ տվեց բազմաթիվ նշանակալի աստվածաբանների և եկեղեցական առաջնորդների։ 325 թվականին Նիկեայի առաջին ժողովին մասնակցած 200 եպիսկոպոսներից քսանը Սիրիայից էին։ Դարերի ընթացքում սիրիացի քրիստոնյաները կարևոր դեր են խաղացել քրիստոնեական մտքի և գործելակերպի ձևավորման գործում՝ նպաստելով տարբեր ծիսական ավանդույթների, վանական շարժումների և աստվածաբանական դպրոցների զարգացմանը։ Սուրբ Պողոս առաքյալը հայտնի դարձավ Դամասկոս տանող ճանապարհին քրիստոնեություն ընդունելով, իսկ Սիրիան ունեցել է յոթ պապ՝ Անիկետոս (157-168), Հովհաննես V (685-686), Սարգիս I (687-701), Սիսինիոս (708), Կոստանդինոս (708-715), Գրիգոր III (731-741) և առաջին պապը՝ Սուրբ Պետրոսը, որը Բեթսայիդայից էր։ Նրանց ժառանգության մեջ են մտնում ամենահին եկեղեցիների, վանքերի և ուխտագնացության վայրերի հիմնադրումը, ինչպիսիք են Սուրբ Սիմեոն Սյունակյաց եկեղեցու 5-րդ դարի մնացորդները, Սեյդնայայի Աստվածամոր վանք և Կոստանդինի և Հեղինեի տաճարը։ Սիրիայի տարածքով դեպի Հայկական լեռնաշխարհ և Կովկաս են եկել քրիստոնեության բազմաթիվ քարոզիչներ․ հատկանշանական է, որ ասորական ծագում ունեին անգամ քորեպիսկոպոս Դանիելը (347), ապա նաև՝ հայոց կաթողիկոսներ Սուրմակը (428-429), Բրքիշոն (429-432) և Շմուելը (432-437)։ Վրաստանում քրիստոնեության հայտնի գործիչների մեջ հատկապես առանձնանում է համանուն վանական համալիրի հիմնադիր Դավիթ Գարեջացին՝ 13 այլ վանական հայրապետների հետ։
Սիրիաբնակ քրիստոնյաները մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան կայսրությունից Սիրիայի ազատագրման հարցում ևս։ Հետաքրքրական է, որ սիրիական ազգայնականությունը, ի տարբերություն եգիպտականի, սկիզբ է առել և հասունացել ոչ միայն սիրիացի մուսուլման արաբների, այլ սիրիաբնակ բազմազգ քրիստոնյաների (Ռիզկալլա Հասուն, Նասիֆ ալ-Յազիջի, Բուտրուս և Սալիմ ալ-Բուսթանիներ, Ադիբ Իսհակ, Անտուն Սաադա, Միշել Աֆլակ), այնպես էլ մուսուլման քրդերի (Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի) շնորհիվ։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին սիրիական քրիստոնեական համայնքը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ շարունակական և դաժան հալածանքների, տեղահանության և արտագաղթի։
Սիրիայում քրիստոնյաները պատերազմից առաջ կազմում էին Սիրիայի բնակչության մոտ 10%-ը, բայց այժմ գնահատվում է, որ նրանք կազմում են շատ ավելի քիչ՝ սիրիական քաղաքացիական պատերազմի ազդեցության պատճառով։ Սիրիայում քրիստոնյաները նույնպես ենթարկվել են բռնության և խտրականության «Իսլամական պետության» զինյալների կողմից երկրի մեծ տարածքների վերահսկողության ընթացքում: Նրանց եկեղեցիները վերածվել են ռազմական շտաբների, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվել է: Քրիստոնյաների հալածանքները Սիրիայում ավելի են սրվել այդ ժամանակվանից ի վեր։ Հալեպում՝ երկրի երկրորդ խոշորագույն քաղաքում, քրիստոնյա բնակիչների համամասնությունը պատերազմից առաջ եղած 12%-ից նվազել է մինչև 1.4%՝ 2023 թվականին, պատերազմի ընթացքում վնասվել է ավելի քան 20 եկեղեցի։ Իդլիբ քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից իսլամիստական կառավարման ներքո։ Որոշ կառավարություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պնդում են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, քրիստոնյաների հալածանքները կազմում են ցեղասպանության ակտ։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2026) • Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մայիսի 14-ին Էվիկա Սիլինյան (լուսանկարում) հայտարարել է Լատվիայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։
- MV Hondius զբոսանավում (լուսանկարում) հանտավիրուսի բռնկումը ստիպել է մնացած ուղևորների մեծ մասին կարանտինի ենթարկվել նավի վրա։
- մայիսի 7-ին Չինաստանի պաշտպանության երկու նախկին նախարարները՝ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն, կոռուպցիայի համար դատապարտվել են մահապատժի։
- մայիսի 4-ին Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը անկախությունից ի վեր Հայաստանի հյուրընկալած ամենամեծ միջազգային քաղաքական իրադարձությունն էր. մասնակցում էին անդամ և գործընկեր պետությունների 48 երկրների ու կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրյալ պատվիրակներ։
Վերջերս մահացածներ՝ Նի��ոլայ Ծատուրյան • Կոջի Սուզուկի • Վիլյամ Պետրոսյան
Գիտե՞ք, որ․․․


- ․․․կա ոչ պաշտոնական դիտարկում, ըստ որի՝ միջազգային խոշոր ճգնաժամերից անմիջապես առաջ ԱՄՆ-ի կառավարական շենքերից արագ սննդի առաքման պատվերների կտրուկ աճ է տեղի ունենում։
- ․․․Սան Ֆրանցիսկոյի այս բնակիչը (լուսանկարում), որը 1859 թվականին իրեն հռչակել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կայսր», ապա նաև՝ «Մեքսիկայի տիրակալ», «լուծարել է» ԱՄՆ-ի Կոնգրեսը, ինչպես նաև Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները:
- ․․․օրենքով արգելվում է մահանալ այս քաղաքի տարածքում, քանի որ հավերժական սառցույթի պայմաններում մահացածների մարմինները չեն քայքայվում և գրավում են գիշատիչների ուշադրությունը։
- ․․․Կորեայի խորհրդանիշներից մեկը համարվող այս ուտեստը եղել է տիեզերքում, նրան են նվիրվել բանաստեղծություններ և վեպեր:
- ․․․ֆրանսիացի այս գրողը հեղինակ է մի վեպի, որտեղ չկա ֆրանսերենում հաճախ հանդիպող «e» տառը:
- ․․․Ավստրալիայի այս քաղաքի բնակիչների մի մասն ապրում է ստորգետնյա տներում (լուսանկարում)։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 327 913 հոդված |
732 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026
- Վիքին սիրում է Երկիրը 2026
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
Աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
- 1815 թ. – Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։
- 1878 թ. – սկսվեց Բեռլինի կոնգրեսը։
- 1937 թ. – ծնվել է Լուսինե Զաքարյանը, հայ նշանավոր օպերային երգչուհի (մահ. 1991 թ.)։
- 1926 թ. – ծնվել է Մերիլին Մոնրոն, ամերիկացի հռչակավոր դերասանուհի, մոդել և երգչուհի (մահ. 1962 թ.)։
- 1935 թ. – հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։
- 1968 թ. – մահացել է Հելեն Քելլերը, կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։
- 1975 թ. – ծնվել է Հայաստանի 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- 1980 թ. – սկսեց եթեր հեռարձակվել «CNN» հեռուստաալիքը, առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը։
- 2004 թ. – հայտնաբերվեցին Սատուրնի արբանյակներ Մետոնան ու Պալլենան։
- 2016 թ. - Հայերեն Վիքիպեդիան հատեց 200 000 հոդվածի շեմը։
Օրվա պատկեր

Ֆլորենցիայի համայնապատկերը Միքելանջելոյի հրապարակից, Իտալիա
